Հոդված 58. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելը
Հոդված 58. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելը
1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կարող է դադարեցվել այդ պայմանագրով սահմանված կարգով և այն պահից, երբ`
1) որոշակի ժամկետով կնքված միջազգային պայմանագրի գործողության ժամկետը լրացել է, և կողմերը այդ պայմանագրով սահմանված կարգով չեն երկարաձգել այդ ժամկետը կամ թեկուզև երկարաձգել են, սակայն Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցել կամ միացել այդ երկարաձգմանը.
2) անորոշ ժամկետով կնքված միջազգային պայմանագիրը դրանով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունը չեղյալ է հայտարարել, կամ չեղյալ հայտարարելու մասին հայկական կողմին ծանուցել է այդ պայմանագրի մյուս կողմը, և համապատասխան ծանուցման պահից հետո պայմանագրով նախատեսված ժամկետը լրացել է.
3) բազմակողմ միջազգային պայմանագրով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունը դուրս է եկել այդ պայմանագրից, այդ թվում` այդ պայմանագիրը չեղյալ հայտարարելու միջոցով։
2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կարող է դադարեցվել նաև պայմանագրի մյուս կողմի` որպես միջազգային իրավունքի սուբյեկտի վերացմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ սուբյեկտին փոխարինել է միջազգային իրավունքի մեկ այլ սուբյեկտ, որը, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, իրեն հայտարարել է կամ ճանաչել է վերացված սուբյեկտի իրավահաջորդը:
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կարող է դադարեցվել նաև այն դեպքում, երբ այդ պայմանագրով կարգավորվող միևնույն հարցերով նոր (հաջորդական) պայմանագիր է կնքվում Հայաստանի Հանրապետության և համապատասխան միջազգային պայմանագրի օտարերկրյա սուբյեկտի միջև, և ուժը կորցրած է ճանաչվում նախորդ միջազգային պայմանագիրը։
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կարող է դադարեցվել նաև, եթե պայմանագրի մյուս կողմ հանդիսացող սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված կազմավորման նկատմամբ լուծարման գործընթաց է սկսվել, կամ տվյալ կազմավորումը լուծարվել է:
(58-րդ հոդվածը փոփ. 17.12.10 ՀՕ-4-Ն)