Հոդված 33. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի վերաբերյալ վավերագիր ստորագրելը
Հոդված 33. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի վերաբերյալ վավերագիր ստորագրելը
1. Սույն օրենքով սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի վերաբերյալ արտաքին գործերի նախարարությունը 10-օրյա ժամկետում կազմում է վավերագիր և ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրմանը:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրած վավերագիրը ամրագրվում է Հայաստանի Հանրապետության կնիքով և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ստորագրությամբ։
3. Միջազգային պայմանագրի վավերագրի փոխանակման կամ այդ պայմանագրի մյուս կողմին կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին վավերագրի ի պահ տալու գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը` միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։
4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի վավերագրի ձևը հաստատում է արտաքին գործերի նախարարությունը։