Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼԸ, ՀԱՍՏԱՏԵԼԸ
Հոդված 22. Միջազգային պայմանագրի վավերացման կամ հաստատման պարտադիր լինելը
Հոդված 22. Միջազգային պայմանագրի վավերացման կամ հաստատման պարտադիր լինելը
1. Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվելուց հետո միջազգային պայմանագիրը ենթակա է վավերացման կամ հաստատման` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված կարգով։
2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի վավերացումը կամ հաստատումը այդ պայմանագրի կնքման փուլ է, որի ընթացքում հայկական կողմից ստորագրված միջազգային պայմանագրի վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը համապատասխան որոշում է ընդունում, և այդ հիմքով պայմանագիրը պարտադիր է դառնում Հայաստանի Հանրապետության համար դրա ուժի մեջ մտնելու պահից։