Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՆԱԼԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ

Հոդված 38. Միանալու համար ներկայացված միջազգային պայմանագրով ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը չհամապատասխանելու հետևանքները

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 38. Միանալու համար ներկայացված միջազգային պայմանագրով ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը չհամապատասխանելու հետևանքները

1. Եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշում է ընդունել այն միջազգային պայմանագրով ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը չհամապատասխանելու մասին, որին Հայաստանի Հանրապետության միանալու ընթացակարգեր են նախաձեռնվել, ապա այդ պայմանագիրը չի ներկայացվում Ազգային ժողովի վավերացմանը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերի։

2. Եթե Սահմանադրությանը չհամապատասխանող պարտավորություններ պարունակող միջազգային պայմանագիրը առանձնակի կարևորություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար, և այդ պայմանագիրը հնարավորություն է տալիս դրան միանալու Սահմանադրությանը չհամապատասխանող պարտավորություններ նախատեսող դրույթները Հայաստանի Հանրապետության կողմից չկատարելու կամ նրա համար դրանք պարտադիր չլինելու վերաբերյալ վերապահում կամ հայտարարություն անելու միջոցով, ապա Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ կառավարությունը համապատասխան վերապահումով կամ հայտարարությունով այդ պայմանագիրը ներկայացնում է Ազգային ժողովի վավերացմանը։

3. Եթե Սահմանադրությանը չհամապատասխանող պարտավորություններ պարունակող` ուժի մեջ մտած միջազգային պայմանագիրը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վերապահում կամ հայտարարություն անելու հնարավորություն չի տալիս, կամ նման հնարավորություն տալու դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահը դրանից չի օգտվել, ապա տվյալ միջազգային պայմանագրին միանալու ընթացակարգեր սույն օրենքով նախատեսված ընդհանուր հիմունքներով կարող են նախաձեռնվել միայն այն դեպքում, երբ համապատասխան միջազգային պայմանագրով սահմանված կարգով դրանում կատարվել են այնպիսի փոփոխություններ և (կամ) լրացումներ, որոնց հետևանքով վերացվել կամ փոփոխվել են այն դրույթները, որոնք պարունակել են Սահմանադրությանը հակասող պարտավորություններ։

Եթե սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված միջազգային պայմանագրում կատարված փոփոխությունները և (կամ) լրացումները հանգեցրել են նրան, որ այդ պայմանագիրը, սույն օրենքի համաձայն, ենթակա չէ վավերացման, ապա այն կարող է ներկայացվել հաստատման։

(38-րդ հոդվածը փոփ. 31.05.17 ՀՕ-89-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։