Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼԸ, ՀԱՍՏԱՏԵԼԸ

Հոդված 32. Միջազգային պայմանագիրը չվավերացնելու կամ չհաստատելու որոշում ընդունելու հետևանքները

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 32. Միջազգային պայմանագիրը չվավերացնելու կամ չհաստատելու որոշում ընդունելու հետևանքները

1. Եթե վավերացման ներկայացված միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քվեարկության արդյունքներով վավերացման մասին որոշում ընդունելու համար անհրաժեշտ ձայներ չի հավաքում, ապա տվյալ միջազգային պայմանագրի վավերացումը Հայաստանի Հանրապետության կողմից համարվում է մերժված։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում տվյալ միջազգային պայմանագիրը վավերացնելու նպատակով Ազգային ժողովի քննարկմանը կրկին ներկայացվում է սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:

3. Եթե Հայաստանի Հանրապետության Նախագահը չի հաստատում սույն օրենքի համաձայն իր հաստատմանը ներկայացված միջազգային պայմանագիրը, ապա այն` կից բոլոր փաստաթղթերով, վերադարձնում է արտաքին գործերի նախարարություն` անհրաժեշտության դեպքում նշելով չհաստատելու շարժառիթները:

Այդ պայմանագիրը, եթե դա միջկառավարական պայմանագիր է, Հայաստանի Հանրապետության վարչապետի եզրակացությամբ, իսկ եթե միջգերատեսչական պայմանագիր է` իրավասու գերատեսչության պատճառաբանված հիմնավորմամբ և արտաքին գործերի նախարարության դրական կարծիքով, կրկին կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը։

(32-րդ հոդվածը խմբ. 31.05.17 ՀՕ-89-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։