Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼԸ, ՀԱՍՏԱՏԵԼԸ
Հոդված 23. Միջազգային պայմանագիրը վավերացնող և հաստատող մարմինները
Հոդված 23. Միջազգային պայմանագիրը վավերացնող և հաստատող մարմինները
1. Հայաստանի Հանրապետության ստորագրած միջազգային պայմանագիրը վավերացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը` օրենքով։
2. Հայաստանի Հանրապետության ստորագրած միջազգային պայմանագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` սույն օրենքին համապատասխան։
(23-րդ հոդվածը փոփ. 31.05.17 ՀՕ-89-Ն)