Գլուխ 6 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՐԱՊԱՀՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ, ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼԸ
Հոդված 39. Հայաստանի Հանրապետության համար միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելը
Հոդված 39. Հայաստանի Հանրապետության համար միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելը
Հայաստանի Հանրապետության համար միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելն այդ պայմանագրի կնքման ավարտական փուլն է, երբ միջազգային իրավունքի նորմերին և սույն օրենքի պահանջներին համապատասխան` այդ պայմանագիրը վավերացնելուց կամ հաստատելուց հետո ավարտվում են տվյալ պայմանագրով նախատեսված իրավունքների ու պարտականությունների ծագման կամ դրանց փոփոխման կամ դադարեցման համար անհրաժեշտ կազմակերպական և իրավաբանական գործողությունները։