Հոդված 43. Ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրից բխող այլ միջազգային պայմանագիր կնքելը
Հոդված 43. Ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրից բխող այլ միջազգային պայմանագիր կնքելը
1. Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրից բխող միջազգային պայմանագիր կարող է կնքվել, եթե`
1) դա ուղղակիորեն նախատեսված է ուժի մեջ մտած միջազգային պայմանագրով.
2) նոր պայմանագրի կնքումը բխում է ուժի մեջ մտած պայմանագրով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու անհրաժեշտությունից։
2. Ուժի մեջ մտած միջազգային պայմանագրից բխող նոր միջազգային պայմանագիր կնքելու նկատմամբ կիրառվում են սույն օրենքով նախատեսված նույն ընթացակարգերը, ինչ կիրառվել են ուժի մեջ մտած պայմանագրի նկատմամբ` հաշվի առնելով սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բացառությունները, ինչպես նաև հետևյալ բացառությունը. եթե նոր պայմանագիրը նախատեսում է այնպիսի դրույթներ, որոնք սույն օրենքի 24-րդ հոդվածով պարտադիր են դարձնում այդ պայմանագրի վավերացումը, ապա այն, նկատի ունենալով սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված վերապահումը, ենթակա է սույն օրենքով սահմանված կարգով վավերացման, անկախ նրանից` ուժի մեջ մտած պայմանագիրը վավերացված, թե հաստատված է եղել։