Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՆՔՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐԵԼԸ

Հոդված 9. Միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությանը ընթացք տալը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 9. Միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությանը ընթացք տալը

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու վերաբերյալ սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով հանձնարարություն կամ առաջարկություն ստացած գերատեսչությունը (այսուհետ` իրավասու գերատեսչություն), անհրաժեշտ համարելով այդպիսի միջազգային պայմանագրի կնքումը, կազմում է նման պայմանագիր կնքելու նպատակահարմարության մասին տեղեկանք, մշակում է համապատասխան պայմանագրի նախագիծը և դրանք ներկայացնում արտաքին գործերի նախարարություն։

Եթե հանձնարարության կամ առաջարկության մեջ միջազգային պայմանագրի նախագծի մշակման համար ժամկետ է նախատեսված, ապա իրավասու գերատեսչությունը նախագիծը մշակում է այդ ժամկետի շրջանակներում, իսկ եթե ժամկետ նշված չէ, ապա միջազգային պայմանագրի նախագիծը մշակում և արտաքին գործերի նախարարություն է ներկայացնում հանձնարարությունը կամ առաջարկությունն ստանալուց հետո` 20-օրյա ժամկետում։

Եթե իրավասու գերատեսչությունը գտնում է, որ նպատակահարմար չէ տվյալ միջազգային պայմանագրի կնքումը, ապա արտաքին գործերի նախարարություն է ներկայացնում հիմնավորված կարծիք այդ մասին։

Եթե միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ հանդես է գալիս իրավասու գերատեսչությունը, ապա նա մշակում է համապատասխան միջազգային պայմանագրի նախագիծ, տեղեկանք դրա կնքման նպատակահարմարության մասին և դրանք ներկայացնում արտաքին գործերի նախարարություն։

Այն դեպքում, երբ համապատասխան միջազգային պայմանագրով կարգավորվելիք հարաբերություններն առնչվելու են նաև այլ գերատեսչությունների իրավասության ոլորտներին, ապա նախքան սույն մասով նախատեսված ընթացակարգերի իրականացումը իրավասու գերատեսչությունը նախապես ստանում է նշված գերատեսչությունների կարծիքները` համապատասխան միջազգային պայմանագրի կնքման նպատակահարմարության հարցի վերաբերյալ` դրանք կցելով արտաքին գործերի նախարարություն ներկայացվող փաստաթղթերին։

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով իրավասու գերատեսչությունից համապատասխան փաստաթղթերն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, արտաքին գործերի նախարարությունը ուսումնասիրում է դրանք և բոլոր փաստաթղթերի պատճենները, տվյալ միջազգային պայմանագրի կնքումը` Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանելու կամ չհամապատասխանելու մասին, իր կարծիքի հետ ներկայացնում է`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահին, եթե հարցն առնչվում է միջպետական միջազգային պայմանագրի կնքմանը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարություն, եթե հարցն առնչվում է միջկառավարական միջազգային պայմանագրի կնքմանը։

Մինչ այդ արտաքին գործերի նախարարությունը, անհրաժեշտությունից ելնելով, կարող է տվյալ պայմանագրի կնքման նպատակահարմարության հարցով ստանալ նաև այն գերատեսչությունների կարծիքները, որոնց իրավասության ոլորտներին առնչվող հարցերը նույնպես կարգավորվելու են համապատասխան միջազգային պայմանագրով, և որոնցից իրավասու գերատեսչությունը նախապես կարծիք չի հայցել կամ չի ստացել: Այդ դեպքում սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված 10-օրյա ժամկետը հաշվարկվում է շահագրգիռ գերատեսչություններից վերջին կարծիքն ստանալու օրվանից։ Իսկ շահագրգիռ գերատեսչությունները արտաքին գործերի նախարարությանը իրենց կարծիքները պետք է ներկայացնեն նրա դիմումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։