Հոդված 14
Հոդված 14
Եկամուտների փոխանցումը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերություններին իրավունք է վերապահում իրենց երկիր փոխանցելու և հաշվանցելու բոլոր տեղական եկամուտները, որոնց գումարը գերազանցում է տեղական ծախսերը. ընդ որում՝ փոխանցումը և հաշվանցումը պետք է կատարվեն ազատ փոխարկելի արժույթով՝ Պայմանավորվող կողմերի պետությունների արժութային կարգավորման ոլորտում գործող ազգային օրենսդրությանը համապատասխան և անհապաղ, առանց սահմանափակումների, խտրականության կամ հարկման և փոխանակման պաշտոնական կուրսով, որը կիրառվում է փոխանցման և հաշվանցման պահանջը ստանալու օրը:
2. Եթե Պայմանավորվող կողմերի միջև կա առանձին համաձայնագիր եկամուտների և գույքի կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ, ապա գերակայում են վերջինիս դրույթները: