Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

Վերգետնյա սպասարկում

1. Թռիչքային անվտանգության վերաբերյալ կիրառելի դրույթները, ներառյալ Կոնվենցիայի 6-րդ հավելվածով նախատեսված ԻԿԱՕ-ի ստանդարտները և առաջարկվող գործելակերպը (SARPs) պահպանելու պայմանով, մի Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունը կամ ավիաընկերությունները կարող են փոխադարձության հիման վրա մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում, ինքնուրույն իրականացնել վերգետնյա սպասարկում և իր/իրենց հայեցողությամբ ամբողջությամբ կամ մասնակի օգտվել այն մրցակցող գործակալների կողմից մատուցվող վերգետնյա սպասարկման ծառայություններից, ովքեր ունեն նման ծառայությունների մատուցման համար մյուս Պայմանավորվող կողմի պետության իրավասու իշխանությունների թույլտվությունը:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված իրավունքների իրականացումը ենթակա է միայն ֆիզիկական կամ գործառնական սահմանափակումների, որոնք սահմանվում են թռիչքների անվտանգության կամ ավիացիոն անվտանգության նպատակներով: Յուրաքանչյուր սահմանափակում կիրառվում է հավասարապես և ոչ պակաս բարենպաստ պայմաններով, քան միջազգային նմանատիպ օդային հաղորդակցության մեջ ներգրավված ցանկացած այլ ավիաընկերության նկատմամբ կիրառվող պայմաններն են սահմանափակումներ մտցնելու պահին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։