Հոդված 4
Հոդված 4
Չեղարկումը և տրամադրված իրավունքների գործողության դադարեցումը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի չեղարկել շահագործման թույլտվությունը կամ ժամանակավորապես դադարեցնել սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածով նախատեսված այն իրավունքները, որոնք տրվել են մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությանը, կամ պահանջելու այնպիսի պայմանների կատարում, որոնք նա անհրաժեշտ կհամարի այդ իրավունքներից օգտվելու ժամանակ` հետևյալ դեպքերում.
ա) եթե նա համոզված չէ, որ այդ ավիաընկերության առավելապես տիրապետման կամ նրա նկատմամբ իրական հսկողության իրավունքը պատկանում են այդ ավիաընկերությանը նշանակած Պայմանավորվող կողմին կամ դրա պետության քաղաքացիներին,
բ) եթե այդ ավիաընկերությունը չի պահպանում այն Պայմանավորվող կողմի պետության օրենքներն ու կանոնները, որը տրամադրել է այդ իրավունքները,
գ) եթե ավիաընկերությունը որևէ այլ կերպ չի պահպանում սույն Համաձայնագրով սահմանված պայմանները:
2. Եթե թույլտվությունը անհապաղ չեղարկելը, իրավունքների դադարեցումը կամ սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմանները կատարելու պահանջը անհրաժեշտ չեն օրենքների ու կանոնների հետագա խախտումները կանխելու համար, ապա այդ իրավունքից կօգտվեն միայն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև խորհրդակցություններից հետո: Այդպիսի խորհրդակցությունները պետք է տեղի ունենան խորհրդակցություններ անցկացնելու հարցում ստանալու օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում, եթե Պայմանավորվող կողմերի միջև չլինի այլ պայմանավորվածություն: