Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Հավաստագրերի և վկայականների ճանաչումը

1. Թռիչքների համար պիտանիության վկայականները, որակավորման վկայականները և հավաստագրերը, որոնք տրվել են Պայմանավորվող կողմերից մեկի կողմից և վավեր են այդ Պայմանավորվող կողմի պետության տարածքում, վավեր են ճանաչվում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համար` համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման նպատակով` պայմանով, որ այն պահանջները, որոնց համապատասխան տրվել են այդպիսի վկայականները և հավաստագրերը համապատասխանում են Կոնվենցիային համապատասխան սահմանված նվազագույն ստանդարտներին կամ գերազանցում են դրանք:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, այնուամենայնիվ, իրեն իրավունք է վերապահում՝ հրաժարվելու ճանաչել իր պետության տարածքի վրայով թռիչք կատարելու կամ իր պետության տարածքում վայրէջք կատարելու նպատակով մյուս Պայմանավորվող կողմի կողմից իր քաղաքացիներին տրամադրված որակավորման հավաստագրերը և վկայականները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։