Հոդված 20
Հոդված 20
Խորհրդակցություններ և փոփոխություններ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ դիմել սույն Համաձայնագրի մեկնաբանման, կիրառման, իրականացման կամ փոփոխության կամ դրա դրույթների կատարման վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու խնդրանքով:
2. Նման խորհրդակցությունները սկսվում են այդպիսի դիմումը մյուս Պայմանավորվող կողմի ստանալու օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում, եթե Պայմանավորվող կողմերի միջև այլ բան համաձայնեցված չէ:
3. Սույն Համաձայնագրի փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք կազմում են դրա անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում Պայմանավորվող կողմերի կողմից այդ փոփոխությունների և լրացումների ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:
4. Սույն Համաձայնագրի հավելվածի ցանկացած փոփոխություն կարող է կատարվել Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների համաձայնությամբ, և այն ուժի մեջ կմտնի դիվանագիտական ուղիներով հայտագրերի փոխանակումից հետո: