Հոդված 9
Հոդված 9
Թռիչքների չվացուցակի հաստատումը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերություն պետք է ոչ ուշ, քան թռիչքները սկսելուց 45 (քառասունհինգ) օր առաջ մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հաստատմանը ներկայացնի նախատեսվող չվացուցակը՝ նշելով չվերթերի հաճախականությունը, օդանավի տեսակը, ժամանակը, տեղերի տեղաբաշխվածությունը և քանակը, ինչպես նաև չվացուցակի գործողության ժամկետը: Որոշ դեպքերում այդ ժամկետը կարող է կրճատվել Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև ձեռք բերված համաձայնությամբ:
2. Մի Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության հաստատված չվացուցակի ցանկացած հետագա փոփոխություն պետք է ներկայացվի մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հաստատմանը:
3. Եթե նշանակված ավիաընկերությունը ցանկանում է չվացուցակում նշվածներից զատ կատարել հավելյալ չվերթեր, ապա նա պետք է հայցի մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների թույլտվությունը: Նման հարցումը պետք է ներկայացվի այդ չվերթերը կատարելուց առնվազն 5 (հինգ) աշխատանքային օր առաջ: