Հոդված 16
Հոդված 16
Գանձումներ օգտագործողներից
1. Յուրաքանչյուր օդանավակայանի օգտագործման համար սահմանված գանձումները և այլ վճարումները` ներառյալ օդանավակայանի շինությունների, տեխնիկական ու այլ սարքավորումների և ծառայությունների համար, ինչպես նաև աերոնավիգացիոն միջոցների, կապի միջոցների և ծառայությունների օգտագործման համար ցանկացած վճարում պետք է կատարվի յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի կողմից իր պետության տարածքում հաստատած դրույքաչափերի և սակագների համաձայն:
2. Այդպիսի գանձումները պետք է լինեն արդարացի և չափավոր, չպետք է ունենան չհիմնավորված խտրական բնույթ և պետք է արդարացիորեն բաշխվեն օգտագործողների տարբեր խմբերի միջև:
3. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունից չի գանձում կամ չի թույլատրում նրանից գանձել ավելի բարձր օգտագործողների վճարներ, քան նմանատիպ միջազգային հաղորդակցություն իրականացնող իր սեփական ավիաընկերություններից գանձված գումարն է: