Հոդված 15
Հոդված 15
Առևտրային գործունեություն
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունները, փոխադարձության սկզբունքով և մյուս Պայմանավորվող կողմի պետության մուտքի, բնակության, զբաղվածությանը վերաբերող օրենքներին և կանոններին համապատասխան, ունեն հավասար հնարավորություններ՝ այդ մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում բացելու իրենց ներկայացուցչությունները` անհրաժեշտ վարչական, տեխնիկական, առևտրային և գործառնական աշխատակազմով:
2. Ներկայացուցիչները և աշխատակազմը կենթարկվեն մյուս Պայմանավորվող կողմի գործող օրենքներին և կանոններին, և այդ օրենքների և կանոնների համաձայն` այդ Պայմանավորվող կողմը, փոխադարձության հիման վրա և նվազագույն ուշացումով, սույն հոդվածի 1-ին կետում նշված ներկայացուցիչներին և աշխատակազմին կտրամադրի աշխատանքի, ծառայողական այցերի անհրաժեշտ թույլտվություն կամ նման այլ փաստաթղթեր:
3. Փոխադարձության սկզբունքի հիման վրա յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությանը կտրամադրի իր պետության տարածքում անմիջականորեն կամ, իր հայեցողությամբ, իր գործակալների միջոցով ավիափոխադրումների վաճառքով զբաղվելու իրավունք: Յուրաքանչյուր նշանակված ավիաընկերություն կունենա այդպիսի փոխադրումների վաճառքի իրավունք, և ցանկացած անձ կարող է ազատորեն ձեռք բերել այդ փոխադրումները տեղական կամ ազատ փոխարկելի տարադրամով: