Անցնել բովանդակությանը

Հոդված 23

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23

Գործողության դադարեցումը

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական ուղիներով ծանուցել սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին: Նման ծանուցումը պետք է միաժամանակ փոխանցվի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը:

2. Նման դեպքում սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է այդպիսի ծանուցումը մյուս Պայմանավորվող կողմի ստանալու օրվանից 12 (տասներկու) ամիս հետո, եթե մինչև այդ ժամանակահատվածի ավարտը սույն Համաձայնագրի գործողության դադարեցման մասին նշված ծանուցումը հետ չի վերցվում Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Ծանուցումը մյուս Պայմանավորվող կողմի ստանալու հավաստման բացակայության դեպքում այն համարվում է ստացված ծանուցումը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանալուց 14 (տասնչորս) օր հետո:

Կատարված է Երևան քաղաքում 2017 թվականի հունիսի 14-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, տաջկերեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայում է ռուսերեն տեքստը:

Հավելված

2017 թվականի հունիսի 14-ի՝

«Հայաստանի Հանրապետության

Կառավարության և Տաջիկստանի Հանրապետության

Կառավարության միջև օդային հաղորդակցության

մասին» համաձայնագրի

1. Երթուղիներ, որոնք կշահագործվեն Հայաստանի Հանրապետության նշանակված ավիաընկերությունների կողմից՝ երկու ուղղությամբ.

Մեկնման կետեր Միջանկյալ կետեր Ժամանման կետեր Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող կետեր

Կետեր

Հայաստանի Հանրապետությունում Կետեր երրորդ երկրներում Կետեր

Տաջիկստանի Հանրապետությունում Կետեր երրորդ երկրներում

2. Երթուղիներ, որոնք կշահագործվեն Տաջիկստանի Հանրապետության նշանակված ավիաընկերությունների կողմից՝ երկու ուղղությամբ.

Մեկնման կետեր Միջանկյալ կետեր Ժամանման կետեր Տաջիկստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող կետեր

Կետեր

Տաջիկստանի Հանրապետությունում Կետեր երրորդ երկրներում Կետեր

Հայաստանի Հանրապետությունում Կետեր երրորդ երկրներում

3. Երկու ուղղություններով շահագործվող երթուղիների ավելացման հարցը երկու Պայմանավորվող կողմերի նշանակված ավիաընկերությունների միջև առանձին պայմանավորվածության առարկա է՝ Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունների համաձայնությամբ:

Նշումներ:

ա) Միջանկյալ կետերը և Պայմանավորվող կողմերի պետությունների տարածքից դուրս գտնվող կետերը կշահագործվեն երկու Պայմանավորվող կողմերի ավիաընկերությունների կողմից՝ առանց երրորդ երկրներում գտնվող կետերի և մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գտնվող կետերի միջև առևտրային իրավունքների իրականացման:

բ) Մի Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունների՝ մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գտնվող կետերի և երրորդ երկրների տարածքում գտնվող կետերի միջև ուղևորներ, ուղեբեռ, բեռ և փոստ փոխադրելու իրավունքը (օդի 5-րդ ազատության իրավունքի իրականացում) Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև առանձին համաձայնության առարկա է:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2018թ. նոյեմբերի 13-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։