Հոդված 2
Հոդված 2
Փոխադրումների իրավունքների տրամադրում
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմին տրամադրում է սույն Համաձայնագրով նախատեսված իրավունքներ` սույն Համաձայնագրի հավելվածով սահմանված երթուղիներով միջազգային օդային հաղորդակցություններ հաստատելու նպատակով (այսուհետև, համապատասխանաբար՝ «համաձայնեցված հաղորդակցություններ» և «սահմանված երթուղիներ»):
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը սահմանված երթուղիներում համաձայնեցված հաղորդակցությունները շահագործելիս կօգտվի հետևյալ իրավունքներից.
ա) իրականացնել առանց վայրէջքի թռիչք մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքի վրայով,
բ) վայրէջք կատարել մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում ոչ առևտրային նպատակներով սույն Համաձայնագրի հավելվածով սահմանված կետերում,
գ) վայրէջք կատարել մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում սույն Համաձայնագրի հավելվածով սահմանված կետերում` Պայմանավորվող կողմերի պետությունների տարածքների միջև մեկնող ուղևորներ, ուղեբեռ, բեռ կամ փոստ՝ առանձին կամ համակցված, օդանավ վերցնելու և/կամ իջեցնելու նպատակով,
3. Սույն հոդվածում ոչինչ չպետք է դիտվի որպես մի Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությանը մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գտնվող կետերի միջև վճարմամբ կամ վարձակալմամբ փոխադրելու նպատակով ուղևորներ, փոստ և բեռ՝ առանձին կամ համակցված, օդանավ վերցնելու իրավունքի տրամադրում: