Հոդված 6
Հոդված 6
Համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման կարգավորումը
1․ Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ երկու Պայմանավորվող կողմերի նշանակված ավիաընկերություններին տրամադրում է համապատասխան տարածքների միջև սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման արդար և հավասար պայմաններ։
2. Համաձայնեցված հաղորդակցությունների շահագործումն իրականացնելիս մի Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունը պետք է հաշվի առնի մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության շահերն այնպես, որ վնաս չհասցնի այն ավիաընկերության փոխադրումներին, որը շահագործում է նույն համաձայնեցված հաղորդակցությունը այդ նույն երթուղով կամ դրա մի մասով:
3. Պայմանավորվող կողմերի նշանակված ավիաընկերությունների կողմից սպասարկվող համաձայնեցված հաղորդակցությունները պետք է համապատասխանեն սահմանված երթուղիներով իրականացվող փոխադրումներին ներկայացվող հանրային պահանջներին, և յուրաքանչյուր ավիաընկերություն պետք է առաջնային նպատակ ունենա տրամադրելու այնպիսի ծավալ, որն օդանավի բեռնման ողջամիտ ցուցանիշի դեպքում կբավարարի Պայմանավորվող կողմերի պետությունների տարածքների միջև ուղևորների, բեռի և փոստի փոխադրումների՝ համապատասխան և ողջամտորեն առաջարկվող պահանջներին: