Հոդված 17
Հոդված 17
Կոդերի համատեղ օգտագործում
1. Համաձայնեցված երթուղիներով օդային հաղորդակցություններ իրականացնելիս մի Պայմանավորվող կողմի ցանկացած նշանակված ավիաընկերություն կարող է պայմանավորվել տեղերի ամրագրման և կոդերի համատեղ օգտագործման վերաբերյալ.
ա) Պայմանավորվող կողմերից որևէ մեկի ավիաընկերության կամ ավիաընկերությունների հետ,
բ) երրորդ կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների հետ: Եթե նման երրորդ կողմը չի ճանաչում համեմատելի համաձայնությունները մյուս Պայմանավորվող կողմի ավիաձեռնարկությունների և այլ ավիաընկերությունների միջև նման երրորդ կողմի պետության տարածք, տարածքից կամ տարածքով հաղորդակցություններ իրականացնելիս, ապա Պայմանավորվող կողմն իրավունք ունի չընդունելու նման համաձայնությունները:
2. Վերը նշված դրույթները, սակայն, պետք է հաշվի առնեն, որ նման համաձայնությունների շրջանակներում բոլոր ավիաընկերությունները.
ա) պահպանում են դրանց հիմքում ընկած փոխադրումների իրավունքները և սկզբունքները, որոնք նշված են սույն Համաձայնագրով, և
բ) կատարում են երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների պահանջները, որոնք կիրառելի են նման համաձայնությունների նկատմամբ:
3. Կոդերը համատեղ օգտագործող ավիաընկերությունները պետք է կոդերի համատեղ օգտագործման և տեղերի ամրագրման մասին նախատեսվող համաձայնությունները ներկայացնեն երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանություններին դրանց նախատեսվող ներդրման պահից առնվազն 45 (քառասունհինգ) օր առաջ: Կոդերի համատեղ օգտագործման և տեղեր ամրագրման մասին նման համաձայնությունները պետք է արժանանան երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների հավանությանը: