Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Օրենքների, կանոնների և ընթացակարգերի կիրառում

1. Մի Պայմանավորվող կողմի պետության օրենքները, կանոնները և ընթացակարգերը, որոնք կարգավորում են միջազգային օդային հաղորդակցություններ իրականացնող օդանավերի իր պետության տարածք ժամանելը, այնտեղ գտնվելը և այնտեղից մեկնումը կամ այդ օդանավերի շահագործումը և նավիգացիան, կկիրառվեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունների օդանավերի նկատմամբ:

2. Մի Պայմանավորվող կողմի պետության՝ միջազգային օդային հաղորդակցություններին վերաբերող օրենքները, կանոնները և ընթացակարգերը, որոնք կարգավորում են ուղևորների, անձնակազմի, ուղեբեռի, բեռի կամ փոստի` իր պետության տարածք մուտք գործելը, այնտեղ գտնվելը և այնտեղից մեկնումը և, մասնավորապես, վերաբերում են մաքսային, արժութային և սանիտարական կանոններին, երկիր մուտք գործելու, այնտեղից մեկնելու, էմիգրացիոն և իմիգրացիոն, ավիացիոն անվտանգությանն առնչվող ձևակերպումներին, կկիրառվեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունների օդանավերով փոխադրվող ուղևորների, անձնակազմի, ուղեբեռի, բեռի կամ փոստի նկատմամբ իր պետության տարածքում գտնվելու ընթացքում:

3. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը սույն հոդվածով նախատեսված օրենքները և կանոնները կիրառելիս չի կարող իր նշանակված ավիաընկերությանը տրամադրել մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության նկատմամբ արտոնյալ իրավունք:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։