Հոդված 12. Օրենքի 15-րդ հոդվածում`
Հոդված 12. Օրենքի 15-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «Բյուջեների» բառից հետո լրացնել «և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի» բառերով, «լիազորություններն իրականացնող իրավաբանական անձանց`» բառերը փոխարինել «մարմինների`» բառով, իսկ «համապատասխանաբար պետական» բառերից հետո ավելացնել «, պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերը.
2) 1-ին և 2-րդ մասերից հանել «եկամուտների» բառը և «մուտքերի» բառի փակագծերը, «ծախսերի» բառը փոխարինել «ելքերի» բառով, իսկ 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության» բառերը և 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել համապատասխանաբար «պետական լիազորված մարմնի» և «պետական լիազորված մարմինը» բառերով.
3) 5-րդ մասի առաջին պարբերությունում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «պետական լիազորված մարմինը» բառերով, «բ» կետի «եկամուտներին և ծախսերի» բառերը` «մուտքերին և ելքերի» բառերով, իսկ «գ» կետում «պետական» բառը` «պետական, պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերով.
4) 6-րդ և 7-րդ մասերում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «պետական լիազորված մարմնի» բառերով, 7-րդ մասում «Պետական և տեղական ինքնակառավարման լիազորություններ իրականացնող մարմինների և դրանց ենթակա բյուջետային» բառերը փոխարինել «Պետական և համայնքային» բառերով, «ծախսերն» բառը` «ելքերն» բառով.
5) 8-րդ մասի առաջին և երկրորդ նախադասությունները «Բյուջետային» բառից հետո լրացնել «, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերով, «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «պետական լիազորված մարմինը» բառերով, իսկ 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«9. Պետական հիմնարկները կարող են գանձապետարանում կամ որևէ բանկում արտաբյուջետային միջոցների հաշիվներ բացել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Համայնքին հատուկ ծրագրերի իրականացման նպատակով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից նվիրատվության կարգով տրամադրված դրամական միջոցներն այդ անձանց պահանջով, պետական լիազորված մարմնի համաձայնությամբ և համայնքի ավագանու որոշմամբ կարող են տեղադրվել գանձապետարանի արտաբյուջետային միջոցների հաշիվներում կամ որևէ բանկում:».
6) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«12. Պետության և համայնքի պարտավորություններ առաջացնող պայմանագրերը (համաձայնագրերը) ենթակա են պարտադիր գրանցման պետական լիազորված մարմնում և ուժի մեջ են մտնում գրանցման պահից: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պետության, համայնքների անունից պարտավորություններ ստանձնող պայմանագրերը (համաձայնագրերը) կնքում են միայն իրենց իրավասությունների սահմաններում:»: