Անցնել բովանդակությանը

Հոդված 32. Օրենքի 35-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 32. Օրենքի 35-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «մարզպետին» բառից հետո լրացնել հետևյալ բառերով և նոր նախադասությամբ` «(Երևանում` Երևանի քաղաքապետին): Համայնքի ղեկավարը սույն մասում նշված հաղորդումը մարզպետին (Երևանում` Երևանի քաղաքապետին) ներկայացնում է պետական լիազորված մարմնի սահմանած ձևով:».

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանուն ներկայացնում է մինչև հաշվետու բյուջետային տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը:».

3) 3-րդ կետում «մայիսի 1-ը» բառերը փոխարինել «մարտի 20-ը» բառերով.

4) 4-րդ մասի առաջին պարբերության երկրորդ նախադասությունում «մեկշաբաթյա» բառը փոխարինել «մեկամսյա» բառով.

5) 7-րդ մասի մուտքի նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«7. Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կազմվում է սույն օրենքի պահանջներին համապատասխան պետական լիազորված մարմնի կողմից սահմանված ձևով և ներառում է`».

6) 7-րդ մասի «ա» կետում «եկամուտների և ծախսերի» բառերը փոխարինել «մուտքերի և ելքերի» բառերով.

7) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով`

«8. Համայնքի ղեկավարը, համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն ավագանու կողմից հաստատելուց հետո` երեք օրվա ընթացքում, ներկայացնում է համապատասխան մարզպետին (Երևանում` Երևանի քաղաքապետին):»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։