Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Բյուջետային վարկերը վերադարձելիության, ժամկետայնության, արժեքավորման ու վճարովիության սկզբունքով պետական բյուջեից համայնքներին և Երևան քաղաքի բյուջեին, իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին դրամական տեսքով տրվող միջոցներն են:

Սույն օրենքի իմաստով բյուջետային վարկեր են համարվում նաև`

ա) պետության կողմից համապատասխան քաղաքականության իրականացման, բայց ոչ եկամտի ստացման կամ դրամական միջոցների կառավարման նպատակով երկրորդային շուկայում արժեթղթերի գնման (բացառությամբ պետական պարտատոմսերի հետգնման) համար պետական բյուջեից կատարված ելքերը (համապատասխանաբար նման պարագաներում գնված` պետության սեփականություն համարվող արժեթղթերի օտարումից մուտքերը դասվում են որպես վարկի մարում).

բ) կառավարության կողմից հաստատված որևէ ծրագրի շրջանակներում մի քանի իրավաբանական անձանց փոխադարձ պարտավորությունների կարգավորման հետևանքով պետական բյուջեի նկատմամբ որևէ իրավաբանական անձի` հարկային չհանդիսացող պարտավորությունները այլ իրավաբանական անձի վրա վերաձևակերպման (պարտքի փոխանցման) գծով գործառնությունը.

գ) բյուջետային երաշխիքի վճարմամբ ծագող հետադարձ պահանջները.

դ) վարկառուի կողմից ըստ վարկային պայմանագրի դրամական տեսքով մարվող պետության կողմից ապրանքային տեսքով տրվող վարկերը (դրամական տեսքով մարվող գումարի չափով):».

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Բյուջետային փոխատվությունները վերադարձելիության, արժեքավորման և ժամկետայնության սկզբունքով առանց վճարովիության սկզբունքի պետական բյուջեից համայնքներին, ինչպես նաև Երևան քաղաքի բյուջեին առանձին ծրագրերի կամ ծախսերի ֆինանսավորման նպատակով դրամական տեսքով տրվող միջոցներն են: Համայնքներին բյուջետային փոխատվությունները տրվում են վեց ամսից ոչ ավելի տևողությամբ և նշված փոխառուների կողմից ենթակա են վերադարձման նույն բյուջետային տարում:

Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեին պետական բյուջեից կարող են տրամադրվել դրամական միջոցներ վերադարձելիության, արժեքավորման և ժամկետայնության սկզբունքով առանց վճարովիության սկզբունքի, որոնք սույն օրենքի իմաստով հաշվառվում են որպես բյուջետային փոխատվություններ, ընդ որում, այդ փոխատվությունների տրամադրման և վերադարձման պայմանները սահմանվում են կառավարության առանձին որոշումներով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։