Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Օրենքի 4-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-րդ հոդվածով`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Օրենքի 4-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-րդ հոդվածով`

«Հոդված 15.1. ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ և ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

1. Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը բաղկացած է երկու մասից`

ա) կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը շարադրող մաս.

բ) կառավարության ծախսային քաղաքականության ռազմավարությունը շարադրող մաս:

2. Հարկաբյուջետային քաղաքականությունը շարադրող մասը պետք է պարունակի տեղեկություններ`

ա) կառավարության երկարաժամկետ հարկաբյուջետային սկզբունքների, եկամուտների, ծախսերի, դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի և պարտքի գծով կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշների և ժամկետանց պարտքերի վերաբերյալ.

բ) հարկաբյուջետային նպատակների իրագործման ուղղությամբ աշխատանքների ընթացքի գնահատականի և նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրում տեղ գտած հարկաբյուջետային ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ` նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրում տեղ գտած հարկաբյուջետային նպատակների և/կամ ցուցանիշների նկատմամբ շեղումների կամ փոփոխությունների բացատրությամբ.

գ) միջնաժամկետ ծախսերի ծրագրի երեք տարվա (առաջիկա բյուջետային տարվա և դրան հաջորդող երկու տարիների) կտրվածքով մակրոտնտեսական, եկամուտների և ծախսերի ուղղությամբ կանխատեսումների վերաբերյալ.

դ) կարևոր տնտեսական և այլ ենթադրությունների վերաբերյալ, որոնց հիման վրա պատրաստվել են կանխատեսումները.

ե) կառավարության ռազմավարական գերակայությունների վերաբերյալ` դրանց կարևորության հիմնավորմամբ.

զ) հիմնական հարկաբյուջետային ռիսկերի վերաբերյալ:

3. Ծախսային քաղաքականության ռազմավարությունը պարունակում է յուրաքանչյուր ոլորտի (և պետական կառավարման բոլոր մարմինների) համար հետևյալ տեղեկությունները`

ա) այն արդյունքները, որոնց կառավարությունը ցանկանում է հասնել տվյալ ոլորտում ծախսեր կատարելու միջոցով.

բ) ծախսային գործոնները, այդ թվում` ակնկալվող ժողովրդագրական, տնտեսական և սոցիալական միտումները, որոնք կանխատեսվող ժամանակաշրջանի ընթացքում կազդեն տվյալ ոլորտում իրականացվելիք ծախսերի վրա.

գ) կառավարության գերակայությունները կանխատեսվող ժամանակաշրջանում, այդ թվում` առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծով նախատեսված.

դ) տվյալ ոլորտում արտաքին ֆինանսական աջակցության չափերը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։