Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հոդված 12. Բյուջեների դեֆիցիտը (պակասուրդը) և հավելուրդը».

2) 1-ին մասում «ծախսերը» բառը փոխարինել «ելքերը» բառով.

3) 3-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Բյուջեների, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցումը կազմում է բյուջեների դեֆիցիտը (պակասուրդը):».

4) 3-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը «միջոցների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև բյուջեների միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի» բառերով, իսկ «դեֆիցիտը» բառից հետո` «(պակասուրդը)» բառով.

5) 3-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Մինչև Ազգային ժողովի կողմից հաստատված ծրագրերով պետական գույքի մասնավորեցման գործընթացի ավարտը պետական և համայնքների բյուջեների դեֆիցիտը (պակասուրդը) սույն օրենքին համապատասխան կարող է ֆինանսավորվել նաև նշված ծրագրերում ընդգրկված պետական գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող միջոցների հաշվին:».

6) 3-րդ մասի երրորդ պարբերության գործողությունը դադարեցնել.

7) 3-րդ մասի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Պետական բյուջեի և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի չափը սահմանվում է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով, իսկ համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի չափը` համայնքի տվյալ տարվա բյուջեի մասին համայնքի ավագանու որոշմամբ:».

8) 3-րդ մասի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Սույն օրենքով սահմանված կարգով Ազգային ժողով ներկայացվող առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծում պետական բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) չի կարող գերազանցել կառավարության բյուջետային ուղերձում նշված առաջիկա տարվա համախառն ներքին արդյունքի 5 տոկոսը:

Սույն օրենքով սահմանված կարգով համայնքի ավագանի ներկայացվող համայնքի առաջիկա տարվա բյուջեի մասին համայնքի ավագանու որոշման նախագծում համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը (առանց պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարումից համայնքի բյուջե` օրենքով սահմանված չափով մասհանվող միջոցների հաշվին իրականացվող ծախսերի) չի կարող գերազանցել այդ տարվա նախորդող երկրորդ և երրորդ բյուջետային տարիների համայնքի բյուջեի ֆոնդային մասում փաստացի ստացված եկամուտների (առանց պաշտոնական տրանսֆերտների գումարների և վարչական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից ֆոնդային մաս փոխանցված միջոցների) միջին տարեկանի 30 տոկոսը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։