Անցնել բովանդակությանը

Հոդված 15. Օրենքի 17-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Օրենքի 17-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «ա» կետում «և տուրքեր» բառերը հանել և մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա.1» կետով`

«ա.1) պետական տուրքեր.».

2) 2-րդ մասում`

ա) առաջին պարբերությունից հանել «և տուրքեր» բառերը,

բ) «զ» կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կենտրոնացված կարգով վճարողների հողերի համար» բառերը,

գ) «թ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«թ) բնապահպանական և բնօգտագործման վճարներ.».

3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ.1» կետով`

«թ.1) պարզեցված հարկը,».

4) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով`

«2.1. Պետական տուրքերն են օրենքով սահմանված պետական տուրքի տեսակները, բացառությամբ սույն օրենքի 28.1-րդ հոդվածով սահմանված` համայնքների բյուջեներին ամրագրված պետական տուրքի տեսակների:».

5) 3-րդ մասում`

ա) «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ) բանկերում և ֆինանսական հաստատություններում պետական բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարները, պետական մարմինների կողմից երկրորդային շուկայում արժեթղթերով գործառնություններից ստացվող եկամուտները, իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից ստացվող շահաբաժինները.»,

բ) «գ» կետում «պետական ձեռնարկությունների և գույքի» բառերը փոխարինել «պետական հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի» բառերով, իսկ «պետական պահուստի հողերի» բառերը` «պետական սեփականություն համարվող հողերի» բառերով,

գ) «դ» կետը «պետության» բառից հետո լրացնել «կողմից» բառով,

դ) «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ե) պետության սեփականություն համարվող, ինչպես նաև տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ֆիզիկական և իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող գույքի օտարումից եկամուտները.»,

ե) «ե» և «ը» կետերից հետո մասը համապատասխանաբար լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե.1» և «ը.1» կետերով`

«ե.1) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ հանրապետության համայնքների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցները.»,

«ը.1) օրենքով սահմանած դեպքերում պետական հիմնարկների կողմից առանց պետական տուրքի գանձման մատուցվող ծառայությունների կամ կատարվող գործողությունների դիմաց ստացվող (գանձվող) վճարները.».

6) 4-րդ մասում`

ա) «ա» կետը «մուտքերը» բառից հետո լրացնել «, այդ թվում` լուծարված պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց լուծարումից հետո մնացած գույքի օտարումից պետական մասնակցության չափին համապատասխան մուտքերը» բառերով, իսկ «բ» կետի գործողությունը դադարեցնել,

բ) մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով`

«ե) եկամտի ստացման կամ պետական բյուջեի դրամական միջոցների կառավարման նպատակով պետության կողմից երկրորդային շուկայում գնված արժեթղթերի օտարումից եկամուտները:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։