Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) վերնագրի «ծախսերը» բառը փոխարինել «ելքերը» բառով.

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Բյուջետային եկամուտներն անվերադարձ կարգով օրենսդրությանը համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դրամական միջոցներն են:

Բյուջետային ծախսերը պետության և տեղական ինքնակառավարման խնդիրների և գործառույթների ֆինանսական ապահովմանն ուղղվող դրամական միջոցներն են:

Բյուջետային մուտքերը ներառում են տվյալ բյուջեի համար օրենքով սահմանված եկամուտները (ընթացիկ ու կապիտալի գործառնություններից եկամուտները և պաշտոնական տրանսֆերտները), բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը, տրամադրված բյուջետային վարկերի և փոխատվությունների վերադարձից ստացվող, ինչպես նաև փոխառու և ներգրավված այլ դրամական միջոցները:

Բյուջետային ելքերը ներառում են բյուջետային ծախսերը (ընթացիկ և կապիտալ ծախսեր, ինչպես նաև բյուջետային վարկերի ու փոխատվությունների տրամադրման ծախսեր) և ներգրաված փոխառու միջոցների մարումները:

Բյուջետային հատկացումները բյուջեն հաստատող իրավական ակտով բյուջետային միջոցներ ստացողի գծով նախատեսված բյուջետային միջոցներն են:».

3) 2-րդ մասի 2-րդ պարբերությունը «կապիտալ» բառից հետո լրացնել «և վարկավորման» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։