Հոդված 36.6. ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 36.6. ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն Ազգային ժողով է ներկայացնում մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը` պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հետ միասին:
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներառում է`
ա) տեղեկություններ` հաշվետու տարում համապատասխան օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ, որոնք ազդել են պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի կատարման արդյունքների վրա.
բ) պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի հիմնավորվածությունը, դրանց համեմատական վերլուծությունը հաշվետու տարվան նախորդող տարվա փաստացի, ինչպես նաև հաշվետու տարվա համար հաստատված և փաստացի կատարված համապատասխան ցուցանիշների նկատմամբ.
գ) տեղեկություններ` հաշվետու տարում պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի պարտքերի և դրանց սպասարկման վերաբերյալ.
դ) այլ տեղեկություններ, որոնք կառավարությունն անհրաժեշտ է համարում պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի կատարման արդյունքները ներկայացնելու և հիմնավորելու համար:
3. Ազգային ժողովի նիստում պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը քննարկվում և հաստատվում է պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման և հաստատման գործընթացի շրջանակներում` մինչև ընթացիկ տարվա հունիսի երկրորդ չորեքշաբթին: