Անցնել բովանդակությանը

Հոդված 36.5. ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 36.5. ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

1. Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի կատարումն իրականացվում է գանձապետական համակարգի միջոցով:

2. Ազգային ժողովի հաստատած պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող են կատարվել Ազգային ժողովի պատգամավորների, կառավարության առաջարկությամբ` օրենսդրական նախաձեռնության կարգով: Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեում այն փոփոխությունները և (կամ) լրացումները, որոնք նվազեցնում են պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի եկամուտները կամ ավելացնում են ծախսերը, Ազգային ժողովը քննարկում է միայն կառավարության եզրակացության առկայությամբ և ընդունում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

3. Եթե պետական բյուջեի մասին օրենքը չի ընդունվել, ապա մինչև այդ օրենքի ընդունումը պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեից շարունակվում է օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակների և նպաստների ֆինանսավորումը` ամբողջ ծավալով:

Օրենսդրությամբ սահմանված այլ նպատակների, ինչպես նաև նախկինում կնքված պայմանագրերից բխող պարտավորությունների կատարման և ներդրումային ծրագրերի շարունակման ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է, եթե դրանց գծով պարտադիր սոցիալական ապահովագրության նախորդ տարվա բյուջեով արդեն իսկ նախատեսված են եղել հատկացումներ (ընդ որում, կատարվող ծախսերի չափը չի կարող գերազանցել նախորդ տարվա հատկացումների մեկ քառորդը` եռամսյակի, կամ մեկ տասներկուերորդը` ամսվա կտրվածքով):

Բյուջեից կարող են չֆինանսավորվել այն ծախսերը, որոնք չեն նախատեսվել պարտադիր սոցիալական ապահովագրության տվյալ տարվա բյուջեի նախագծում:

4. Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի կատարման ընթացքում կառավարությունը կարող է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հիմնադրամի հաստատված ծախսերի ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններում վերաբաշխել տվյալ օրենքով պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեով սահմանված ծախսային ծրագրերի միջև` դրանց գծով օրենքով հաստատված հատկացումների գումարները (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված) չէ:

5. Հաստատված պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի եկամուտների կազմում չնախատեսված և այդ բյուջե մուտքագրված նվիրաբերված գումարները նույն տարում կարող են ծախսվել` ըստ նվիրաբերողի կողմից որոշված ուղղությունների:

6. Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեում փոփոխությունները և լրացումները կատարվում են օրենքով:

7. Պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 45 օրվա ընթացքում, կառավարությունը սահմանում է պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները:

8. Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի կատարման համար պատասխանատուն կառավարությունն է:

9. Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի միջոցների ուղղումը պետական բյուջե չի թույլատրվում:

10. Կառավարությունը, յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո` 40 օրվա ընթացքում, Ազգային ժողով է ներկայացնում պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն` տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի կառուցվածքին համապատասխան:

11. Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի կատարման հետ կապված այլ հարցերը, ինչպես նաև բյուջեի կատարման նկատմամբ հսկողության և վերահսկողության հարցերը, կարգավորվում են օրենքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։