Անցնել բովանդակությանը

Հոդված 25. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-28.3-րդ հոդվածներով`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-28.3-րդ հոդվածներով`

«Հոդված 28.1. ՎԱՐՉԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐՆ ՈՒ ԵԼՔԵՐԸ

Համայնքների բյուջեների վարչական մասը (վարչական բյուջեն) ներառում է`

I. Մուտքերի գծով`

1. Համայնքների բյուջեներին օրենքով և իրավական այլ ակտերով ամրագրվող եկամուտները, այդ թվում`

ա) հարկային եկամուտները.

բ) տուրքերը.

գ) ոչ հարկային եկամուտները.

դ) պաշտոնական տրանսֆերտները:

1.1. Հարկային եկամուտներն են`

ա) հողի հարկը` համայնքի վարչական տարածքում գտնվող հողերի համար.

բ) գույքահարկը` համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար.

գ) օրենքով պետական բյուջեին ամրագրվող այլ հարկատեսակներից և պարտադիր վճարներից կատարվող մասհանումները (յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանվող չափերով).

դ) հողի հարկի և գույքահարկի գծով համայնքի բյուջե վճարումների բնագավառում բացահայտված հարկային օրենսդրության խախտումների համար հարկատուներից գանձվող տույժերը և տուգանքները:

1.2. Տուրքերն են`

ա) քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումներում փոփոխություններ, լրացումներ, ուղղումներ կատարելու և վերականգնման կապակցությամբ վկայականներ տալու համար գանձվող պետական տուրքը.

բ) նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար գանձվող պետական տուրքը.

գ) տեղական տուրքերը:

1.3. Ոչ հարկային եկամուտներն են`

ա) համայնքի սեփականություն համարվող հողերի, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարները.

բ) համայնքային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից եկամուտները.

գ) վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարչական պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտները.

դ) համայնքի սեփականություն համարվող կազմակերպությունների տրամադրության տակ մնացած շահույթից համայնքի ավագանու որոշումներով կատարվող մասհանումները.

ե) տեղական վճարները.

զ) համայնքային հիմնարկների կողմից առանց պետական տուրքի գանձման մատուցվող ծառայությունների դիմաց ստացվող (գանձվող) վճարները.

է) պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման համար տրվող միջոցները.

ը) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` համայնքի բյուջե մուտքագրվող ոչ հարկային այլ եկամուտները:

1.4. Պաշտոնական տրանսֆերտներն են`

ա) պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները.

բ) պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաները.

գ) պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումները` սուբվենցիաները.

դ) այլ աղբյուրներից (հանրապետության այլ համայնքներ, միջազգային կազմակերպություններ, օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմիններ) ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով ստացվող պաշտոնական տրանսֆերտները:

2. Դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրներն են`

ա) բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում առաջացող դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման համար համայնքի բյուջեին պետական բյուջեից տրամադրվող բյուջետային փոխատվությունները.

բ) վարչական բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը (սույն օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված կարգով):

II. Ելքերի գծով`

1. Ծախսերի գծով` օրենքով սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացման ընթացիկ ծախսերը հետևյալ հիմնական ուղղություններով`

ա) ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ.

բ) պաշտպանության բնագավառում օրենքով վերապահված լիազորությունների իրականացում.

գ) հասարակական կարգի պահպանության և անվտանգության բնագավառում օրենքով վերապահված լիազորությունների իրականացում.

դ) կրթություն և գիտություն.

ե) առողջապահություն.

զ) սոցիալական ապահովություն և ապահովագրություն.

է) մշակույթ, սպորտ և կրոն.

ը) բնակարանային կոմունալ տնտեսություն.

թ) վառելիքաէներգետիկ համալիր.

ժ) գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ջրային տնտեսություն և ձկնաբուծություն.

ժա) լեռնահանքային արդյունաբերություն և հանքային հանածոներ (բացառությամբ վառելիքի), վերամշակող արդյունաբերություն, շինարարություն և բնապահպանություն.

ժբ) տրանսպորտ և կապ, ճանապարհային տնտեսություն.

ժգ) համայնքի բյուջեի ծախսերի հիմնական ուղղություններին չդասվող այլ ծախսեր (որոնց շարքին դասվում են նաև համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից իրականացվող ծախսերը և պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերը):

2. Բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում առաջացող վարչական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման համար պետական բյուջեից ներգրավված բյուջետային փոխատվությունների մարումները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։