Հոդված 36. Օրենքի 39-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
Հոդված 36. Օրենքի 39-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 39. ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԸ` ՀԱՆԱԾ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ և ՓՈԽԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ
1. Բյուջեների ծախսերը` հանած տրամադրված բյուջետային վարկերի և փոխատվությունների մարումները (այսուհետ` ծախսերը` հանած մարումը) դասակարգվում են ըստ`
ա) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների.
բ) գերատեսչական բաշխվածության.
գ) ծախսերի տնտեսագիտական բովանդակության.
դ) տարածքային բաշխվածության:
2. Բյուջեների ծախսերի` հանած մարումը գործառնական (ֆունկցիոնալ) դասակարգումը պետական, տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական գործառույթների իրականացման ֆինանսավորման ուղղություններն արտահայտող բյուջետային ծախսերի և տրամադրված բյուջետային վարկերի և փոխատվությունների մարումների խմբավորումն է:
3. Բյուջեների ծախսերի` հանած մարումը տնտեսագիտական դասակարգումը ծախսերի և տրամադրված բյուջետային վարկերի և փոխատվությունների մարումների խմբավորումն է` դրանց տնտեսական բովանդակությանը համապատասխան:
4. Բյուջեների ծախսերի` հանած մարումը տնտեսագիտական դասակարգումն ունի հետևյալ կառուցվածքը`
ա) ընթացիկ ծախսեր.
բ) կապիտալ ծախսեր.
գ) վարկավորում` հանած մարումը:
5. Բյուջեների ընթացիկ ծախսերն են`
ա) պետական և համայնքային հիմնարկների աշխատողների աշխատավարձը.
բ) տոկոսավճարները.
գ) սուբսիդիաները, սուբվենցիաները, դոտացիաները և ընթացիկ այլ տրանսֆերտները.
դ) ապրանքների գնման ու ծառայությունների վճարման ծախսերը:
6. Բյուջեների կապիտալ ծախսերն են`
ա) կապիտալ ներդրումների ծախսերը.
բ) կապիտալ նորոգումների ծախսերը:
7. Բյուջեների վարկավորում` հանած մարումը դասակարգվում է`
ա) ներքին վարկավորում` հանած մարումը.
բ) արտաքին վարկավորում` հանած մարումը:
8. Բյուջեների ծախսերի գերատեսչական դասակարգումը ծախսերի` հանած մարումը, խմբավորումն է` ըստ բյուջետային միջոցների անմիջական ստացողների` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գերատեսչական կառուցվածքների:
9. Բյուջեների ծախսերի` հանած մարումը տարածքային դասակարգումը բյուջետային ծախսերի և տրամադրված բյուջետային վարկերի և փոխատվությունների մարումների խմբավորումն է` ըստ հանրապետության վարչատարածքային միավորների` մարզերի և համայնքների:»: