Անցնել բովանդակությանը

Հոդված 36.1. ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ և ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 36.1. ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ և ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

1. Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի նախագիծը ներառում է`

ա) պետական բյուջեի մասին օրենքի նախագծի բացատրագրի բաղկացուցիչ մաս կազմող պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի բացատրագիրը.

բ) պետական բյուջեի մասին օրենքի նախագծի բաղկացուցիչ մաս կազմող պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեին վերաբերող առանձին հավելվածը:

2. Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի նախագծի բացատրագիրը պետական բյուջեի մասին օրենքի նախագծի` պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեին վերաբերող մասը հիմնավորող փաստաթղթերի ամբողջություն է, որը ներառում է`

ա) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի հիմնավորումը, այդ թվում` դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավվող վարկերի տոկոսադրույքները և հատկացման ժամկետները, ինչպես նաև այդ ցուցանիշների համեմատական վերլուծությունը նախորդ բյուջետային տարվա և ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային ու սպասվելիք համապատասխան ցուցանիշների նկատմամբ.

բ) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի համեմատական վերլուծությունը` նախորդ բյուջետային տարվա փաստացի, ընթացիկ բյուջետային տարվա համար հաստատված ցուցանիշների նկատմամբ.

գ) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված բյուջետային տարին ընդգրկող հաջորդ եռամյա ժամանակաշրջանի պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի եկամուտների, ծախսերի, դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի ամփոփ ցուցանիշների կանխատեսումները.

դ) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի եկամուտների հիմնավորումը` ըստ օրենքով սահմանված եկամտատեսակների.

ե) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեից առաջարկվող հատկացումների հիմնավորումը.

զ) պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեից ֆինանսավորվող նպատակային ծրագրերի կատարման համար պահանջվող գումարների և առաջարկվող հատկացումների հիմնավորումը, որը ներառում է ծրագրի`

- իրավական հիմքը,

- բովանդակությունը,

- խնդիրները և նպատակները,

- կատարման փուլերը և ժամկետները.

է) պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի` առաջիկա տարվա վերջի դրությամբ պարտքի կառուցվածքը, դրա համեմատական վերլուծությունը` նախորդ բյուջետային տարվա փաստացի և ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային համապատասխան ցուցանիշների հետ.

ը) այլ տեղեկություններ, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարությունն անհրաժեշտ է համարում պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի նախագծի հիմնավորման համար:

3. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի բաղկացուցիչ մաս կազմող պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեին վերաբերող առանձին հավելվածը ներառում է`

ա) պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի եկամուտները և ծախսերը.

բ) պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) կամ հավելուրդը և դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները` սույն օրենքով սահմանված դասակարգմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։