Հոդված 34. Օրենքի 37-րդ հոդվածում`
Հոդված 34. Օրենքի 37-րդ հոդվածում`
1) 1-ին մասում «եկամուտների և ծախսերի» բառերը փոխարինել «մուտքերի և ելքերի» բառերով.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Բյուջետային դասակարգումը բյուջեների կազմման և կատարման համար կիրառվող բյուջեների մուտքերի և ելքերի խմբավորումն է` ըստ տեսակների և ուղղությունների, որով ապահովվում է բյուջետային համակարգի բոլոր մակարդակների բյուջեների ցուցանիշների համադրելիությունը:».
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Բյուջետային դասակարգումն ունի հետևյալ կառուցվածքը`
ա) բյուջեների եկամուտներ.
բ) բյուջեների ծախսեր և տրամադրված բյուջետային վարկերի և փոխատվությունների միջոցների վերադարձից մուտքեր.
գ) բյուջեների դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրներ (ներգրավված միջոցների մուտքեր և ներգրավված փոխառու միջոցների վերադարձ).
դ) բյուջեների պարտքեր:»: