Հոդված 36.2. ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
Հոդված 36.2. ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի մուտքերի աղբյուրներն են`
1) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները.
2) ոչ հարկային եկամուտները`
ա) քաղաքացիներից և իրավաբանական անձանցից (բացառությամբ պետության, համայնքների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով ստացվող միջոցները.
բ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների բնագավառում օրենսդրությունը խախտելու համար (բացառությամբ վարչական իրավախախտումների) գանձվող տուգանքները և տույժերը.
գ) օրենքով և իրավական այլ ակտերով մուտքագրվող այլ եկամուտները.
3) կապիտալի գործառնություններից եկամուտները.
4) պաշտոնական տրանսֆերտները`
ա) պետական և համայնքների բյուջեներից տրամադրվող պաշտոնական տրանսֆերտները.
բ) միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվող պաշտոնական տրանսֆերտները.
5) դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` օրենքով սահմանված կարգով ներգրավվող փոխառու միջոցները և բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը: