Անցնել բովանդակությանը

Հոդված 29. Օրենքի 32-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29. Օրենքի 32-րդ հոդվածում`

1) 1-4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի նախագիծը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացնում կառավարության կողմից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների նախնական թվերի հրապարակումից հետո` երկամսյա ժամկետում: Համայնքի բյուջեի նախագիծն ավագանու անդամներին է ուղարկվում քննարկումից առնվազն մեկ շաբաթ առաջ:

2. Համայնքի ավագանու նիստում համայնքի բյուջեի նախագծի քննարկման կարգը սահմանվում է օրենքով և համայնքի ավագանու կանոնակարգով:

3. Համայնքի ղեկավարը համայնքի ավագանուն ներկայացնում է համայնքի բյուջեի նախագիծը, պատասխանում է ավագանու անդամների հարցերին:

Համայնքի ավագանու անդամները բյուջեի նախագծի վերաբերյալ կարող են ներկայացնել գրավոր առաջարկություններ, որոնք քննարկվում են ավագանու նիստում: Եթե ավագանու անդամի առաջարկությունը նախատեսում է նոր ծախսեր, ապա նա պարտավոր է նշել համապատասխան ֆինանսական միջոցների աղբյուրները: Համայնքի ղեկավարը քննարկումներից հետո կարող է վերցնել մինչև մեկ շաբաթ ժամանակ` ներկայացված նախագծի մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու համար կամ պահանջել հաստատելու բյուջեն:

4. Նշված ժամկետում համայնքի ղեկավարը հրավիրում է համայնքի ավագանու նիստ և ներկայացնում է իր դիրքորոշումը բյուջեի` ավագանու առաջարկած փոփոխությունների վերաբերյալ: Բյուջեի նախագիծը համայնքի ղեկավարի ընդունած փոփոխություններով քվեարկության է դրվում ամբողջությամբ: Չընդունվելու դեպքում նոր բյուջեի նախագծի քննարկման ժամկետները կարող է որոշել համայնքի ավագանին` համաձայնեցնելով համայնքի ղեկավարի հետ, կամ համայնքի ղեկավարը` հրավիրելով արտահերթ նիստ:».

2) 7-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Ամփոփ տեղեկանքի ձևը, նրա կազմման կարգը և ներկայացման ժամկետները սահմանում է պետական լիազորված մարմինը:».

3) 8-րդ մասը «մարզպետի» բառից հետո լրացնել «(Երևանում` Երևանի քաղաքապետի)» բառերով.

4) 9-րդ մասում`

ա) առաջին պարբերության առաջին նախադասությունում «դնում է» բառերը փոխարինել «կարող է դնել» բառերով, երկրորդ նախադասությունում «մեծամասնությամբ» բառը` «կեսից ավելիով» բառերով,

բ) երկրորդ պարբերությունը «մարզպետը» բառից հետո լրացնել «(Երևանում` Երևանի քաղաքապետը)» բառերով,

գ) երրորդ պարբերությունում «մեկշաբաթյա» բառը փոխարինել «մեկամսյա» բառով.

5) 10-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Այդ դեպքում համայնքի ղեկավարը պարտավոր է կատարել նախկինում կնքված պայմանագրերից բխող պարտավորությունները, չիրականացնել նոր ներդրումներ, իսկ ծախսերը կատարել նախորդ տարվա յուրաքանչյուր ամսում կատարված ծախսերից ոչ ավելի:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։