Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «նկատմամբ» բառից հետո լրացնել «համայնքի, իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև օտարերկրյա պետության, միջազգային կազմակերպության (այսուհետ` պրինցիպալներ)» բառերով.

2) 3-րդ մասի սկզբում ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն`

«3. Բյուջետային երաշխավորագիրը (երաշխիքը) կազմվում է առանձին փաստաթղթի ձևով և ստորագրվում է միայն պետական ֆինանսների կառավարման լիազոր պետական մարմնի (այսուհետ` պետական լիազորված մարմին) ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի կողմից: Այլ գրավոր գործարքներում նախատեսված երաշխավորության (երաշխիքի) մասին դրույթներն իրավական ուժ չունեն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դրույթների:».

3) 3-րդ մասում ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն` «Բյուջետային երաշխավորագրերի (երաշխիքների) տրամադրման դիմաց պետական բյուջեի օգտին կարող է գանձվել վճար:».

4) 4-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել.

5) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս`

«5. Երաշխիքների վճարմամբ Հայաստանի Հանրապետության մոտ ծագում է հետադարձ պահանջի իրավունք:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։