Հոդված 14. Օրենքի 16-րդ հոդվածում`
Հոդված 14. Օրենքի 16-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ.1» կետով`
«բ.1) պետական բյուջեի նախագծի հիմքում դրված միջնաժամկետ ծախսերի ծրագրի ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը, մասնավորապես`
- բյուջետային եկամուտների, ծախսերի, դեֆիցիտի, համախառն և զուտ պարտքի գծով կառավարության երկարաժամկետ նպատակները և պայմանական (հնարավոր) պարտավորությունները (երաշխիքները).
- մակրոտնտեսական, եկամուտների, ծախսերի, դեֆիցիտի և պարտքի ցուցանիշների գծով ճշգրտված եռամյա կանխատեսումները.
- տնտեսության զարգացմանը և այլ հարցերին վերաբերող այն կարևոր ենթադրությունները, որոնց հիման վրա ճշգրտված են կանխատեսումները.
- միջնաժամկետ ծախսերի ծրագրում շարադրված` կառավարության ռազմավարական գերակայությունները և առաջիկա տարվա բյուջեում արտացոլվելիք կոնկրետ գերակայությունները.
- ճշգրտված տեղեկատվություն` հիմնական հարկաբյուջետային ռիսկերի և դրանց հավանականության վերաբերյալ (բարձր, միջին, ցածր).
- միջնաժամկետ ծախսերի ծրագրի հրապարակումից հետո կառավարության քաղաքականության և հարկաբյուջետային նպատակների մեջ տեղի ունեցած էական փոփոխությունների նկարագրությունը և դրանց հիմնավորումը:
Սույն մասում նշված տեղեկատվությունն անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացվել ոչ թե որպես բյուջետային ուղերձի առանձին մաս, այլ ներառվել բյուջետային ուղերձի այլ բաղկացուցիչ մասերում.».
2) 3-րդ մասում`
ա) «ա» կետում «եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի (հավելուրդի) հիմնավորումը, այդ թվում` դեֆիցիտի» բառերը փոխարինել «դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի հիմնավորումը, այդ թվում` դեֆիցիտի (պակասուրդի)» բառերով, իսկ «բ» կետում «(հավելուրդի)» բառը` «(պակասուրդի) կամ հավելուրդի» բառերով,
բ) «գ» կետը «ցուցանիշների» բառից առաջ լրացնել «եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի ամփոփ» բառերով,
գ) «ե» կետը «դասակարգման» բառից առաջ լրացնել «ծախսերի գործառական և տնտեսագիտական» բառերով,
դ) «է» կետը «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «առաջիկա տարվա վերջի դրությամբ» բառերով, իսկ «նախորդ բյուջետային տարվա» բառերից հետո` «փաստացի» բառով,
ե) «թ» կետը «տեղեկություններ`» բառից հետո լրացնել «սույն օրենքի 21-րդ հոդվածի 10-րդ մասում նշված մարմինների» բառերով,
զ) «ժբ» կետը «հաստիքների» բառից հետո լրացնել «միջին տարեկան ցուցակային» բառերով, իսկ «աշխատողների» բառից հետո` «(զբաղեցրած հաստիքների) միջին տարեկան ցուցակային» բառերով,
է) մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ.1» և «ժբ.2» կետերով`
«ժբ.1) պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի նախագծի բացատրագիրը (ցուցանիշների հիմնավորումները).
ժբ.2) կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատված առաջիկա բյուջետային տարվա կապիտալ ներդրումների ծրագիրը և ծախսերի նախահաշիվը` համապատասխան հիմնավորումներով, ինչպես նաև վերջինիս վերաբերյալ կառավարության եզրակացությունը.».
3) 4-րդ մասում`
ա) «ա» կետը «դասակարգմամբ» բառից հետո լրացնել «(բացառությամբ բյուջետային ծախսերի տարածքային դասակարգման)» բառերով,
բ) «բ» կետում «դեֆիցիտը (հավելուրդը)`» բառերը փոխարինել «դեֆիցիտը (պակասուրդը) կամ հավելուրդը և դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները» բառերով,
գ) մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ.1» և «բ.2» կետերով`
«բ.1) Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեն` օրենքի նախագծի առանձին հավելվածի տեսքով.
բ.2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերի նախահաշիվը` օրենքի նախագծի առանձին հավելվածի տեսքով, և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը.»: