Հոդված 16. Օրենքի 18-րդ հոդվածում`
Հոդված 16. Օրենքի 18-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «ժգ» կետում «այդ թվում`» բառերը փոխարինել «որոնց շարքին դասվում են նաև`» բառերով, իսկ վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«- պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ:».
2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս`
«3. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ նորոգումը և պահպանումն ապահովելու նպատակով պետական բյուջեի ծախսերում նախատեսվում է համապատասխան գումար, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով նախորդ բյուջետային տարում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բենզինի և դիզվառելիքի, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարների գծով փաստացի մուտքերի հանրագումարի ոչ պակաս, քան 10 տոկոսը:»: