Հոդված 21. Օրենքի 23-րդ հոդվածում`
Հոդված 21. Օրենքի 23-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Պետական բյուջեի կատարման ընթացքում պետական կառավարման համապատասխան մարմնի ղեկավարը կառավարության սահմանած կարգով կարող է կատարել այդ մարմնի կողմից իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով պետական բյուջեի մասին օրենքով սահմանված հատկացումների ընդհանուր գումարի 15% չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ` տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ):».
2) 3-րդ մասի առաջին պարբերության երկրորդ նախադասությունում «եկամուտները» բառը փոխարինել «մուտքերը» բառով, «ծախսերը» բառը` «ելքերը» բառով, իսկ երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Պետական բյուջեի կատարման ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իր սահմանած կարգով, կարող է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններում վերաբաշխել տվյալ օրենքով սահմանված ծախսային ծրագրերի միջև` դրանց գծով օրենքով հաստատված հատկացումների գումարները (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ):».
3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4. Պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 45 օրվա ընթացքում, կառավարությունը սահմանում է պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները:».
4) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 7-9-րդ մասեր`
«7. Եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված բյուջետային մուտքերի տարեկան ծավալի թերակատարման վտանգ է առաջանում տվյալ տարվա պետական բյուջեի կատարման ընթացքում, որը կարող է հանգեցնել տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների տարեկան ծավալի 10 տոկոսը չգերազանցող չափով թերակատարմանը, ապա կառավարությունը կարող է ընդունել որոշում տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարը` դրանց ընդհանուր ծավալի 10 տոկոսը չգերազանցող չափով կրճատելու մասին` ըստ պետական բյուջեի մասին օրենքով սահմանված ուղղությունների:
8. Հաստատված պետական բյուջեի եկամուտների կազմում չնախատեսված և այդ բյուջե մուտքագրված նվիրաբերված գումարները կառավարությունն իրավասու է նույն տարում ծախսել` ըստ նվիրաբերողի կողմից որոշված ուղղությունների:
9. Պետական բյուջեում փոփոխությունները և լրացումները կատարվում են օրենքով:»: