Անցնել բովանդակությանը

Հոդված 28. Օրենքի 31-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28. Օրենքի 31-րդ հոդվածում`

1) 4-րդ մասում`

ա) մուտքի նախադասությունը «ղեկավարը`» բառից հետո լրացնել «աշխատակազմի համապատասխան ծառայությունների և բյուջետային հիմնարկների ղեկավարներին`» բառերով,

բ) երկրորդ նախադասությունից հանել «աշխատակազմի համապատասխան ծառայություններին, բյուջետային հիմնարկներին» բառերը, իսկ «եկամուտների և ծախսերի» բառերը փոխարինել «մուտքերի և ելքերի» բառերով,

գ) երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«- պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով սույն օրենքի 21-րդ հոդվածում նշված` տեղական ինքնակառավարման մարմինների համար պարտադիր բնույթ կրող մեթոդական ցուցումներն ստանալու օրվանից մեկ շաբաթվա ընթացքում ապահովում է բյուջետային մուտքերի և ելքերի հաշվարկման համապատասխան ձևերով:».

2) 5-րդ մասում «մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 15-ը» բառերը փոխարինել «համայնքի ղեկավարի կողմից սահմանված ժամկետում» բառերով.

3) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6. Համայնքի ղեկավարն ամփոփում է սահմանված ձևերով ներկայացված տվյալները և կազմում համայնքի բյուջեի նախագիծը, որը բաղկացած է համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձից և համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագծից:».

4) 7-րդ մասում`

ա) մուտքի նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձը ներառում է`»,

բ) ուժը կորցրած ճանաչել «ա» կետը,

գ) «գ» կետը «եկամուտների և ծախսերի հիմնավորումը» բառերից հետո լրացնել «եկամուտների և ծախսերի, ինչպես նաև դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի հիմնավորումը,» բառերով, իսկ «հաշվարկային (հաստատված)» բառերը փոխարինել «հաստատված և հաշվարկային» բառերով,

դ) «զ» կետը «բյուջեի» բառից հետո լրացնել «վարչական և ֆոնդային մասերի» բառերով,

ե) «է» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«է) սույն օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան ստացված տեղեկությունները պետական բյուջեի նախագծում (եթե համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագիծն ավագանու քննարկմանը ներկայացվում է մինչև առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի ընդունումը) կամ պետական բյուջեի մասին օրենքում պետական բյուջեից համայնքի բյուջեին նախատեսված հատկացումների մասին:»,

զ) «թ» կետը «հաստիքների» բառից հետո լրացնել «միջին տարեկան ցուցակային» բառերով, իսկ «աշխատողների» բառից հետո` «(զբաղեցրած հաստիքների) միջին տարեկան ցուցակային» բառերով.

5) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մաս`

«8. Համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագիծը ներառում է`

ա) համայնքի բյուջեի եկամուտները և ծախսերը` ըստ բյուջեի բաղկացուցիչ մասերի` սույն օրենքով սահմանված դասակարգմամբ (բացառությամբ բյուջետային ծախսերի տարածքային դասակարգման),

բ) համայնքի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) կամ հավելուրդը և դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները` սույն օրենքով սահմանված դասակարգմամբ,

գ) այլ դրույթներ և ցուցանիշներ, որոնք համայնքի ղեկավարը և ավագանին անհրաժեշտ են համարում համայնքի բյուջեի կատարումը և դրա նկատմամբ վերահսկողությունն ապահովելու համար:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։