Անցնել բովանդակությանը

Հոդված 30. Օրենքի 33-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30. Օրենքի 33-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Համայնքի բյուջեի մասին ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավարը սահմանում է համայնքի բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները, բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաստատում է բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվները:».

2) 2-րդ մասի «ա» կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «պետական լիազորված մարմնի» բառերով.

3) 3-րդ մասի առաջին նախադասությունից հանել «գործառնական և տնտեսագիտական դասակարգման մեջ» բառերը, իսկ երկրորդ նախադասությունից` «գործառնական և տնտեսագիտական դասակարգմամբ» բառերը.

4) 4-րդ մասում`

ա) առաջին պարբերության երրորդ նախադասությունում «եկամուտները» բառը փոխարինել «մուտքերը» բառով, իսկ «ծախսերը» բառը` «ելքերը» բառով,

բ) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Համայնքի բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու ընթացակարգը սահմանվում է համայնքի ավագանու կանոնակարգով` սույն օրենքի համաձայն:»,

գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն`

«Հաստատված համայնքի բյուջեի եկամուտների կազմում չնախատեսված և այդ բյուջե մուտքագրված նվիրաբերված գումարները համայնքի ղեկավարն իրավասու է նույն տարում ծախսել` ըստ նվիրաբերողի կողմից որոշված ուղղությունների:».

5) 5-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը`» բառերը փոխարինել «պետական լիազորված մարմինը`» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։