Հոդված 31. Օրենքի 34-րդ հոդվածում`
Հոդված 31. Օրենքի 34-րդ հոդվածում`
1) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ մաս`
«2.1. Կառավարությունը համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է պետական բյուջեից համայնքին տրված նպատակային հատկացումների (սուբվենցիաների, պետական գույքի մասնավորեցումից սույն օրենքի համաձայն համայնքի բյուջե մասհանված գումարների, պետության կողմից համայնքին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման նպատակով տրված միջոցների) օգտագործման, ինչպես նաև պետական բյուջեից և օրենքով թույլատրված այլ աղբյուրներից ներգրավված փոխառու միջոցների օգտագործման և դրանց մարման ծրագրի նկատմամբ` իր կողմից սահմանված կարգով պետական կառավարման լիազորած մարմնի միջոցով:».
2) 3-րդ մասում`
ա) «ա» կետում «եկամուտների» բառը փոխարինել «բյուջետային մուտքերի» բառով, «ծախսերի» բառը` «ելքերի» բառով,
բ) «բ» կետը «վարկերի և ներգրավված այլ փոխառու միջոցների» բառերից առաջ լրացնել «ներառյալ`» բառով,
գ) «ե» կետից հանել «սույն» բառը: