Հոդված 36.4. ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ԿԱԶՄՈՒՄԸ և ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
Հոդված 36.4. ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ԿԱԶՄՈՒՄԸ և ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի նախագծի մշակումն ու քննարկումը կազմակերպում է կառավարությունը` առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման հիման վրա` այդ որոշմամբ և սույն օրենքով նախատեսված կարգով և ժամկետներում:
Պարտադիր սոցիալական ապահովագրության առաջիկա տարվա բյուջեի նախագիծը կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի կազմում:
Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի նախագծի քննարկումն իրականացվում է պետական բյուջեի նախագծի քննարկման գործընթացի շրջանակներում: Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեն Ազգային ժողովի կողմից հաստատվում է պետական բյուջեի մասին օրենքով: