Հոդված 36.7. ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 36.7. ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի նախագիծը կազմելու, քննարկելու, հաստատելու, կատարելու և դրա նկատմամբ վերահսկողության հրապարակայնություն ապահովելու համար`
ա) պետական բյուջեի մասին օրենքի նախագիծն Ազգային ժողով ներկայացնելուց հետո կառավարությունը եռօրյա ժամկետում պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի նախագիծը հրապարակում է մամուլում.
բ) Ազգային ժողովում պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի նախագծի քննարկումը լուսաբանվում է զանգվածային լրատվության միջոցներով.
գ) պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները հրապարակվում են կառավարության կողմից հաստատվելուց հետո` մեկամսյա ընթացքում.
դ) կառավարությունը բյուջետային տարվա յուրաքանչյուր եռամսյակից հետո` 45 օրվա ընթացքում, հրապարակում է տեղեկատվություն` պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի եռամսյակային կատարման մասին:
Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի հրապարակայնության ապահովման այլ հարցերը կարգավորվում են օրենքով:»: