Հոդված 13. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ
Հոդված 13. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ
1. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող Պետությունում գտնվող 6 հոդվածում սահմանված անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Մի Պայմանավորվող Պետության ձեռնարկության մյուս Պայմանավորվող Պետությունում ունեցած մշտական հաստատության առևտրային գույքի մաս կազմող շարժական գույքի կամ մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտի տրամադրության տակ անկախ անձնական ծառայություններ մատուցելու համար մյուս Պայմանավորվող Պետությունում գտնվող մշտական բազային վերաբերող շարժական գույքի օտարումից եկամուտները, ներառյալ, առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ միասին վերցրած այդպիսի մշտական հաստատության կամ այդպիսի մշտական բազայի օտարումից եկամուտները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
3. Միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային, գետային նավերի կամ օդանավերի ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտային միջոցների կամ դրանց շահագործման հետ կապված շարժական գույքի օտարումից Պայմանավորվող Պետության ձեռնարկության կողմից ստացվող եկամուտները հարկվում են միայն այդ Պետությունում:
4. Գլխավորապես Պայմանավորվող Պետությունում գտնվող անշարժ գույքից ուղղակի կամ անուղղակի կազմված ակտիվներ ունեցող ընկերության բաժնետոմսերի կամ այլ կորպորատիվ իրավունքների օտարումից ստացվող եկամուտները կարող են հարկվել այդ Պետությունում:
5. Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության գույքի, սույն հոդվածի 4 կետում չհիշատակված բաժնետոմսերի օտարումից եկամուտները կարող են հարկվել այդ Պետությունում:
6. Սույն հոդվածի 1, 2, 3, 4 և 5 կետերում չհիշատակվող, ցանկացած այլ գույքի օտարումից եկամուտները հարկվում են միայն այն Պայմանավորվող Պետությունում, որի ռեզիդենտն է գույքը օտարող անձը: