Հոդված 19. ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հոդված 19. ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
1. ա) Պայմանավորվող Պետության կամ նրա իշխանության տեղական մարմնի կողմից կամ նրանց ստեղծած ֆոնդերից վճարվող, կենսաթոշակ չհամարվող վարձատրությունը ցանկացած ֆիզիկական անձի` այդ Պետությանը կամ իշխանության տեղական մարմնին մատուցած ծառայությունների առնչությամբ հարկվում է միայն այդ Պետությունում:
բ) Սակայն, այդպիսի վարձատրությունը հարկվում է միայն մյուս Պայմանավորվող Պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ Պետությունում և ֆիզիկական անձը հանդիսանում է այդ Պետության ռեզիդենտ, որը
(I) հանդիսանում է այդ Պետության քաղաքացի, կամ
(II) չի դարձել այդ Պետության ռեզիդենտը միայն ծառայությունների մատուցման նպատակով:
2. ա) Պայմանավորվող Պետության կամ նրա իշխանության տեղական մարմնի կողմից կամ նրանց ստեղծած ֆոնդերից ցանկացած ֆիզիկական անձին` այդ Պետության կամ նրա իշխանության տեղական մարմնին մատուցած ծառայությունների առնչությամբ, վճարվող ցանկացած թոշակ հարկվում է միայն այդ Պետությունում:
բ) Սակայն այդպիսի թոշակը հարկվում է միայն մյուս Պայմանավորվող Պետությունում, եթե ֆիզիկական անձը հանդիսանում է այդ Պետության ռեզիդենտ և քաղաքացի:
3. 15, 16 և 18 հոդվածների դրույթները կկիրառվեն Պայմանավորվող Պետության կամ նրա իշխանության տեղական մարմնի կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված մատուցվող ծառայությունների առնչությամբ վարձատրման կամ թոշակների նկատմամբ: