Հոդված 27. ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԿԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Հոդված 27. ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԿԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
1. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները պարտավորվում են միմյանց աջակցություն ցույց տալ սույն համաձայնագրով ընդգրկվող հարկերի` «պետական եկամուտների հավաք» կոչվող հարկային օրենսդրության խախտման համար նախատեսված տոկոսների տույժերի և տուգանքների հավաքման գործում:
2. Պետական եկամուտների հավաքման գործում օգնություն ցույց տալու մասին Պայմանավորվող Պետության իրավասու մարմնի հարցումը ներառում է այնպիսի լիազորություններից օգտվելու վկայականի հանձնում, որ այդ Պետության օրենսդրությանը համապատասխան պետական եկամուտների հավաքը լիներ վերջնականապես որոշված: Սույն հոդվածի նպատակների համար պետական եկամուտների հավաքը լիովին որոշված է, երբ Պայմանավորվող Պետությունը իրավունք ունի, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, հավաքել պետական եկամուտները, իսկ հարկատուն այդ հավաքը կանխելու ոչ մի իրավունք չունի:
3. Մի Պայմանավորվող Պետության պետական եկամուտների հավաքը` ընդունված մյուս Պայմանավորվող Պետության իրավասու մարմնի կողմից, մյուս Պետությունը կատարում է այնպես, ինչպես եթե այդպիսի հավաքը կլիներ մյուս Պետության սեփական եկամուտ և վերջնականապես որոշված` իր հարկերի հավաքին վերաբերող օրենսդրության դրույթներին համապատասխան:
4. Մի Պայմանավորվող Պետության իրավասու մարմնի կողմից` սույն հոդվածի համաձայն, հավաքված գումարները փոխանցվում են մյուս Պայմանավորվող Պետության իրավասու մարմնին: Սակայն, եթե Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները գալիս են այլ համաձայնության, հավաքի ժամանակ օգնությունը ապահովելու սովորական ծախսերը իր վրա է վերցնում առաջինը հիշատակված Պետությունը, իսկ մնացած բոլոր ծախսերը իր վրա է վերցնում մյուս Պետությունը:
5. Համաձայն սույն հոդվածի պայմանի, մի Պայմանավորվող Պետության կողմից հարկատուի առնչությամբ հարկերի հավաքման գործում օգնության մասին հարցման գծով որևէ օգնություն չի տրամադրվի, եթե նման հարցումը վերաբերում է մի ժամկետի, որի ընթացքում հարկատուն եղել է մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտ:
6. Սույն հոդվածում ոչինչ չի մեկնաբանվի որպես Պայմանավորվող Պետություններից որևէ մեկին այնպիսի բնույթի վարչական միջոցներ կիրառելու պարտավորեցնող, որոնք տարբերվում են սեփական հարկերի հավաքման ժամանակ կիրառվողներից կամ որոնք հակասում են իր հասարակական քաղաքականությանը (հասարակարգին):