Անցնել բովանդակությանը

Հոդված 7. ՇԱՀՈՒՅԹ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. ՇԱՀՈՒՅԹ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ

1. Պայմանավորվող Պետության ձեռնարկության շահույթը հարկվում է միայն այդ Պետությունում, եթե միայն այդպիսի ձեռնարկությունը չի իրականացնում ձեռնարկատիրական գործունեություն մյուս Պայմանավորվող Պետությունում` այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունը մյուս Պայմանավորվող Պետությունում ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ կերպ, ապա նրա շահույթը կարող է հարկվել մյուս Պետությունում, բայց միայն այն մասով, որը վերաբերում է այդ մշտական հաստատությանը:

2. Հաշվի առնելով սույն հոդվածի 3 կետի դրույթները, այն դեպքում, երբ Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող Պետությունում` այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, ապա յուրաքանչյուր Պայմանավորվող Պետությունում այդ մշտական հաստատությանն է վերագրվում այն շահույթը, որը նա կարող էր ստանալ, եթե նա լիներ առանձնացված կամ առանձին ձեռնարկություն զբաղված նույնպիսի կամ համանման գործունեությամբ նույնպիսի կամ համանման պայմաններում և գործեր միանգամայն անկախ ձեռնարկությունից, ում մշտական հաստատությունը նա հանդիսանում է:

3. Մշտական հաստատության շահույթը որոշելիս թույլատրվում է այդպիսի մշտական հաստատության նպատակների համար կատարված փաստաթղթորեն հաստատված ծախսերի հանում, ներառյալ կառավարման հետ կապված ծախսերը, անկախ այն բանից` կատարված են դրանք այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը, թե նրա սահմաններից դուրս:

4. Քանի դեռ մի Պայմանավորվող Պետության օրենսդրությամբ մշտական հաստատությանը վերագրվող շահույթը կարող է որոշվել ձեռնարկության և նրա տարբեր ստորաբաժանումների միջև ընդհանուր շահույթի համամասնական բաշխման հիման վրա, ապա սույն հոդվածի 2 կետի դրույթները այդ Պայմանավորվող Պետությանը չեն խոչընդոտի այդպիսի բաշխման միջոցով հարկվող շահույթը հաշվարկելու համար:

5. Ոչ մի շահույթ մշտական հաստատությանը չի հաշվեգրվի սոսկ այդ մշտական հաստատության կողմից ձեռնարկության համար ապրանքներ կամ արտադրանք գնելու հիման վրա:

6. Նախորդ կետերի նպատակների համար, մշտական հաստատությանը վերագրվող շահույթը ամեն տարի որոշվում է միևնույն եղանակով, եթե միայն այդ եղանակի փոփոխման համար չլինի ծանրակշիռ ու բավարար պատճառ:

7. Այն դեպքում, երբ շահույթը ներառում է եկամուտների տեսակներ, որոնց մասին առանձին խոսվում է սույն Համաձայնագրի այլ հոդվածներում, ապա սույն հոդվածի դրույթները այդ հոդվածների դրույթների նկատմամբ չեն կիրառվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։